History for sale կայքը վաճառքի է հանել Արամ Խաչատրյանի ստորագրությամբ մի շարք նյութեր։ Կայքում ընդհանուր առմամբ վաճառվում է ականավոր կոմպոզիտորի ձեռքով ստորագրված յոթ իր։ Կայքն ամենաթանկը գնահատել է Արամ Խաչատրյանի երկէջ նամակը, որն արժե 4,590 ԱՄՆ դոլար և գրվել է 1950 թ․ հունվարի 29-ին։ Երկրորդ ամենաթանկ նմուշը կոմպոզիտորի 3¼x5 չափսի լուսանկարն է, որը նա մակագրել է Յաշա Հայվեցին։ Այն արժե 2,040 ԱՄՆ դոլար։ 1,105 ԱՄՆ դոլար են գնահատվել կոմպոզիտորի երեք ինքնագրերը, որոնցից երկուսը նա ստորագրել է թղթի, մեկը՝ նոտայի թղթի վրա։ Վաճառվող իրերի մեջ է նաև մեկ տպագիր նամակ-երաշխավորագիր, որը Ա․ Խաչատրյանը տվել է 1969 թ․ տվել է Միքայել Գոտլիբին և հաստատվել է նոտարի կողմից։ Երաշխավորագրի գինը 616.25 ԱՄՆ դոլար է։ Վաճառքի հանված ամենահետաքրքիր նյութը Գայանե բալետի ձայնապնակի կազմն է, որը թողարկվել է Արգենտինայում։Դատարկ կազմը վաճառվում է 680 դոլարով։