Անցնել բովանդակությանը

· Դասական

Լիպարիտ Ավետիսյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման

Լիպարիտ Ավետիսյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ մշակույթի ոլորտում ներդրում ունեցած մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով, մեդալներով, ստացել են կոչումներ։ 

Համաձայն հրամանագրի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակի ուսուցիչ Նոռա Այվազյանը՝ ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման։ 

Մովսես Խորենացու մեդալի են արժանացել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և  Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը՝ «Աշխատանքային վաստակի համար» մեդալով։

Լուսանկարը՝ Ռոբերտ Քոլոյանի 
Լիպարիտ Ավետիսյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման · Armenian National Music