· Դասական
«Երգով ու սիրով» երգչախմբային փառատոն՝ Սյունիքում և Արցախում
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ը Սյունիքում և Արցախում անցկացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը:
Ինչպես հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը, փառատոնը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման օրվան և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Փառատոնին մասնակցում են Սյունիքից ու Արցախից 17 երգչախմբեր:
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ մայիսի 30-ին Գանձասար վանական համալիրում տեղի է ունեցել պատարագ, մայիսի 31-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում՝ հոգևոր համերգ:
Եզրափակիչ համերգը հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա Կապանի մշակույթի կենտրոնում, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկայանա հոգևոր համերգ: