Հայաստանի փոքրիկ երգիչները Վիրտուալ երգչախմբային խաղերին արժանացել են հատուկ մրցանակի - Armenian National Music (anmmedia.am)
Հայաստանի փոքրիկ երգիչները Վիրտուալ երգչախմբային խաղերին արժանացել են հատուկ մրցանակի

Հրապարակվել է՝ Հլս 23 2020, 16:22

Հեղինակ՝ ANM Media
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) Վիրտուալ երգչախմբային խաղերին արժանացել է հատուկ մրցանակի։ Մրցույթը եկել էր փոխարինելու Համաշխարհային երգչախմբային 2020 թվականի խաղերին, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Անցած մի քանի ամիսների ընթացքում կազմակերպիչները ստիպված են եղել  գտնել նոր ուղիներ և լուծումներ:

Համաշխարհային երգչախմբերի խաղերը հետաձգվեցին մինչև 2021 թվականը, իսկ այս տարվա խաղերն անցկացվեցին  առցանց։ Քանի որ Հայաստանում առայժմ չեն թույլատրվում երգչախմբերի փորձերը ամբողջ կազմով երգչախումբը որոշել էր հանդես գալ նոր ձևաչափով։ Երեխաները ձայնագրվել էին մեկ առ մեկ, այնուհետև ամբողջը մեկտեղել հնչյունային սարքավորումների միջոցով։ Ընտրվել էր Pentatonix  խմբի հանրահայտ "Sing" երգը,  որի բառերը փոխվել  և վերանվանվել էր «Երգի՛ր, և COVID-ը կհեռանա»։ Երգը երեխաները տեսագրել և մոնտաժել են սեփական ուժերով։ 

Վիրտուալ երգչախմբային խաղերին այս տարի մասնակցում էր 128 երգչախումբ՝ աշխարհի 44 երկրից։

Լուսանկարը՝ երգչախմբի ֆեյսբուքյան էջից