· Դասական
Հայտնի են Մանսուրյանի անվան մրցույթի հաղթողների անունները
Մայիսի 27-ին հայտնի դարձան Տիգրան Մանսուրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողների անունները։ Ժյուրիի որոշմամբ՝ 1-ին մրցանակի արժանացավ Իվան Բուշուևը (Ռուսաստան), 2-րդ մրցանակի՝ Արսեն Բաբաջանյանը (Հայաստան / Գերմանիա), 3-րդ մրցանակի՝ Վարդան Հարությունյանը (Հայաստան)։
«Ավելի քան ութ ամիս աշխատելով այս մրցույթի վրա` խնդիր էինք դրել պարզելու, թե ի՞նչ պետք է տար այս մրցույթը և ինչո՞վ էր այն տարբերվելու։ Իրականում հայկական պոեզիայի հետ աշխատելը դյուրին չէ։ Իհարկե կարող են գտնվել հեշտ լուծումներ, բայց գտնել կապը ժամանակակից երաժշտության հետ՝ բարդ է։ Սա կոմպոզիտորի գլխավոր խնդիրն էր։ Այս մրցույթը ցույց տվեց, որ հայոց լեզուն ունի շատ թաքնված դռներ և շատ ասելիքներ կոմպոզիտորի համար»,-նշեց մցրույթի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը։ Նա հույս ունի, որ բոլոր ստեղծագործությունները դեռ բազմիցս են հնչելու տարբեր բեմերից, քանի որ մրցույթի գլխավոր նպատակը հենց դա է։
Պահանջների համաձայն՝ յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող էր ներկայացնել մեկ վոկալ- գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Բոլոր ստեղծագործությունները պետք է գրված լինեին հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա։ 24 մասնակիցներից եզրափակիչ փուլ էին անցել կոմպոզիտորներ Վարդան Հարությունյանը (Հայաստան), Դավիթ Բալասանյանը (Հայաստան), Աննա Հակոբջանյանը (Հայաստան), Ալինա Պոդզորովան (Ռուսաստան), Իվան Բուշուևը (Ռուսաստան) և Արսեն Բաբաջանյան (Հայաստան / Գերմանիա)։ Մրցույթի ռեզիդենտ անսամբլն էր «Ասոնանս»-ը։
Այս ստուգատեսն իրականացվեց «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված էր միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը: Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։
Մրցույթի գալա համերգի տեսագրությունը՝ այստեղ։