· Դասական
Մարգարիտ Սարգսյանը Վալերի Հարությունյանի մասին
ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիայի պրոֆեսոր Վալերի Հարությունյանի
յուրահատուկ բասը Հայաստանում հնչեց շուրջ 40 տարի` հզոր, գեղեցկաձայն, մինչև վերջ երգեց այնպես,
որ շատ երիտասարդներ կնախանձեին իրեն` խորը, հյուրեղ, վառ վերին նոտաներով: Դասավանդելիս էլ այնպիսին
էր, ոնց կյանքում` մաքսիմալիստ` գունեղ բնավորությամբ և ամուր ձեռքով: Նա իր դպրոցն
էր ստեղծել. դա երգեցողության ձևն է, դասավանդման և դաստիրակելու ձևը: Ծայրահեղ պահանջկոտ
էր, հուզական. քունը կորցնում էր, եթե իր ուսանողի մոտ որևէ բան չէր ստացվում: Նրա համար
դասարանը դա մի մեծ ընտանիք էր, որի անդամների համար ինքը պատասխանատու էր:
Վ. Հարությունյանը ծանր կյանք ապրած, խորը իմանալով բեմական կյանքի օրենքները և խոչնդոտները, ձգտում էր իր ուսանողներին փոխանցել ոչ միայն կյանքից ձեռք բերված գիտելիքները, այլ նաև սերմավորել այն կամքի ուժը,պայքարի ձգտումը, որը թույլ կտար դառնալ դերասան:…Հզոր և խոշոր անհատականություն էր, որը թողեց իր չմարող հետքը ուսանողների, ընկերների և ունկնդիրների սրտներում….Վերջին երեք տարին ինքը պարապում էր տանը և ես հուզմունքով եմ հիշում ինչպես ուսանողները, գնալով քնության, մրցույթի կամ որևէ այլ բեմական ելույթի, գալիս էին ձայնավարժությունների իր մոտ և վերջում միշտ խնդրում էին. «Շեֆ ջան, մի հատ Հայր մեր կարդա նոր գնանք…» Ես աշխատել եմ նրա դասարանում 1999թ. և միշտ զգացել եմ մեծ պատասխանատվություն ,գտնվելով նրա կողքին: Վ. Հարությունյանը ճանաչված երգիչ էր, սիրված անձնավորություն, հայտնի մանկավարժ,որի դպրոցը անցել էին հարյուրից ավել երգիչներ, որոնցից շատերը դարձել էին զանազան բարձր մրցանակների դափնեկիրներ և գրավել համաշխարհային բեմեր:
Հուշերս շատ են…Վալերի Հարությունյանը ինձ համար մի մոլորակ էր,որին հնարավոր չէ մոռանալ և ես ուրախ եմ, որ այսօր մենք հնարավորություն ունենք հիշելու մեր մեծ Վարպետին և այս համերգը սիրով նվիրել իր վառ հիշատակին:
Մարգարիտ Սարգսյան (Կոնցերտմայստեր, ԵՊԿ պրոֆեսոր)