Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունը - Armenian National Music (anmmedia.am)
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունը

Հրապարակվել է՝ Հկտ 10 2020, 07:25

Հեղինակ՝ ANM Media
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.  

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։   

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ 

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։  

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։