«Մեկնարկ» ծրագրի անդամները ելույթ կունենան Տավուշի սահմանամերձ բնակավայրերում
Հրապարակվել է՝ Օգս 04 2020, 14:55
Տավուշյան վերջին դեպքերի բարոյահոգեբանական հետևանքները սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաների շրջանում մեղմելու նպատակով՝ օգոստոսի 5-6-ը նախատեսվում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և անվանի արվեստագետների այցը ՀՀ Տավուշի մարզ:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները սահմանամերձ գյուղերի բնակիչներին կներկայացնեն հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այցի շրջանակում սահմանամերձ համայնքներին կտրամադրվի պետական պատվերով հրատարակված շուրջ 100 անուն գրականություն: Ծրագիրն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։