Անցնել բովանդակությանը

· Ջազ

«Մենք ու Մունք»․ Հայաստանի պետական ջազ նվագախմբի նոր ձայնասկավառակը

«Մենք ու Մունք»․ Հայաստանի պետական ջազ նվագախմբի նոր ձայնասկավառակը
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Մենք ու Մունք» ձայնասկավառակը, որի համերգ-շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին Արամ Խաչատրյան  համերգասրահում:  

Համերգի ընթացքում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։ Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արտաշես Քարթալյանի, Վահագն Հայրապետյանի, Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։ 

Միջոցառման տոմսերը կարող եք ձեռք բերել
wylling.com կայքում՝  https://bit.ly/3lcmZZl հղումով:
«Մենք ու Մունք»․ Հայաստանի պետական ջազ նվագախմբի նոր ձայնասկավառակը · Armenian National Music