Անցնել բովանդակությանը

· Դասական

Մերի Շարբաթյանը՝ Շոպենի անվան մրցույթի դափնեկիր

Մերի Շարբաթյանը՝ Շոպենի անվան մրցույթի դափնեկիր
Երիտասարդ դաշնակահարուհի Մերի Շարբաթյանը ԱՄՆ Հարթֆորդ քաղաքում անցկացվող Շոպենի ամենամյա մրցույթին նվաճել է երկրորդ մրցանակ։ ԻՆչպես նշված է կայքում, այս տարի մրցույթն իրականացվել է առցանց տարբերակով։ Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհին մասնակցել է Երիտասարդ արտիստ անվանակարգում։ Անվանակարգի Grand Prix-ի է արժանացել ամերիկացի Ադրիան Սարագոսան, առաջին մրցանակին՝  ռուս Ռոման Սոսնինը։ 

Ժյուրիի կազմում էին Քրիստիան Տկաչևսկին,  Արմեն Բաբախանյանը, Յուրի Բոգդաբովը, Յինյե Չենը, Յան Գոհը,  Ֆիլիպ Կավինը,  Կենջի Կոզուտան, Յոնգ Հվա Պարքը և Պում Պրոմմաչարտը։