Անցնել բովանդակությանը

· Դասական

Մետրոպոլիտեն օպերան չեղարկում է 2020 թվականի բոլոր միջոցառումները

Մետրոպոլիտեն օպերան չեղարկում է 2020 թվականի բոլոր միջոցառումները
Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան երկուշաբթի օրը հայտարարել է իր աշնանային համերգաշրջանը չեղյալ հայտարարելու մասին, հայտնում է New York Times- ը: Պատճառը՝ համավարակն է։ 

Չեղարկումները հատկապես ծանր են անդրադառնում  օպերայի աշխատակիցների, այդ թվում` իր հայտնի նվագախմբի և երգչախմբի անդամների համար, որոնք չեն վճարվել մարտից,  ղեկավարությունը  վճարել է միայն նրանց առողջության ապահովագրության գումարը: Շատերը դարձել են գործազուրկ, իսկ ոմանք նույնիսկ  զրկվել են տներից՝ վարձը չվճարելու պատճառով:

Վերջերս երգչախումբը ստեղծել է շտապ օգնության ֆոնդ՝ օգնելու այն երգիչներին, որոնք զրկվել են ոչ միայն օպերայի աշխատավարձից, այլև հավելյալ եկամուտներից (եկեղեցիներում և այլ վայրերում երգելուց գոյացած եկամուտներից): Դժվարությունները հարվածել են նաև Մետրոպոլիտենի նվագախմբին, որի անդամները, ի տարբերություն ամերիկյան շատ այլ խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի՝ չեն վճարվում:

Մետրոպոլիտենի ղեկավարությունն ակնկալում է նորից բացել դռները և ողջունել իր հանդիսատեսին 2020 թ. դեկտեմբերի 31-ին՝  Ամանորի գալա համերգով, որի մասին  թատրոնը կհայտարարի ավելի ուշ:


Լուսանկարը՝ Մետրոպոլիտեն օպերայի կայքի
Մետրոպոլիտեն օպերան չեղարկում է 2020 թվականի բոլոր միջոցառումները · Armenian National Music