Մետրոպոլիտեն օպերան չեղարկում է 2020–21 համերգաշրջանը - Armenian National Music (anmmedia.am)
Մետրոպոլիտեն օպերան չեղարկում է 2020–21 համերգաշրջանը

Հրապարակվել է՝ Սպտ 25 2020, 12:57

Հեղինակ՝ ANM Media
Նյու Յորքի հռչակավոր Մետրոպոլիտեն օպերային թատրոնն ամբողջությամբ չեղարկում է 2020–21 համերգաշրջանը։ Ինչպես նշված է թատրոնի կայքում՝ պատճառն անվտանգության երաշխիքի բացակայությունն է։  

«Ցավով տեղեկացնում ենք, որ Մետրոպոլիտեն օպերան ծանր որոշում է կայացրել՝ չեղարկելով 2020–21 թթ․ ողջ համերգաշրջանը։ Որոշումը կայացվել է հիմք ընդունելով առողջապահական կառույցների խորհուրդը։ Քանի որ երաժիշտները և դերասանները փորձ են անում և ելույթ ունենում  իրար շատ մոտ կանգնած՝ որոշվել է չեղարկել ողջ համերգաշրջանն այնքան ժամանակ, մինչև լայն  կիրառության մեջ չդրվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը։ Ամենաշատը մենք ենք ցանկանում վերադառնալ նորմալ կյանքի և անել այն, ինչը միայնՄետրոպոլիտանը կարող է անել, սայակն մարդկանց առողջությունն ամենակարևորն է մեզ համար»։


Լուսանկարը՝ Մետրոպոլիեն օպերայի կայքից