· Դասական
Միքայել Հայրապետյան. 180 երկրներում ամսական 100 հազար մարդ լսում է հայկական դասական երաժշտություն
Մայիսի 10-ին հանրահայտ Քարնեգի Հոլում տեղի կունենա Secrets of Armenia («Հայաստանի գաղտնիքները») բացառիկ համերգը։ Դաշնակահար Միքայել Հայրապետյանը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կկատարի 24 հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ աշխարհի լավագույն և ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում։
«Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելիս սկսեցի գիտականորեն ուսումնասիրել հայ կոմպոզիտորների դասական երաժշտության ժառանգությունը։ Այս հարցուն ինձ օգնել են պապս՝ գալարափողահար, մանկավարժ Հրանտ Դմիտրյուկը, որն ամբողջ կյանքում աշխատել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբում, և խորթ հայրս՝ կոմպոզիտոր Արթուր Միտինյանը, որն ինձ օգնում է կապ հաստատել կոմպոզիտորների հարազատների հետ, ինչպես նաև օգտվում եմ արխիվներից։ Այսպես 2010 թվականին ստեղծվեց Secrets of Armenia նախագիծը»,- ANM Media-ի հետ զրույցում պատմում է Միքայել Հայրապետյանը։
Secrets of Armenia-ն Միքայել Հայրապետյանի հիմնած միջազգային երաժշտական նախագիծն ու համերգային գործակալություն է, որը զբաղվում է Հայաստանում դասական երաժշտության բացահայտմանը: Նա վերակենդանացնում է հայ կոմպոզիտորների մոռացված անունները՝ ձայնագրելով և կատարելով հայկական երաժշտության գանձարանի նմուշներ։ Առաջիկա համերգին հայ դաշնակահարը կներկայացնի Չուխաջյանի, Կարա-Մուրզայի, Եկմալյանի, Էլմասի, Կորգանովի, Տիգրանյանի, Կոմիտասի և այլ հեղինակների ստեղծագործություններից։ Ստեղծագործություններից շատերը ԱՄՆ-ում կհնչեն առաջին անգամ։ Համերգին կկայանա նաև Արթուր Միտինյանի «Տոկատա» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։
Նախագծի գոյության ընթացքում տասնյակ համերգներ են կազմակերպվել Հայաստանում, Ռուսաստանում, Իսրայելում, եվրոպական երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում։ «Յուրաքանչյուր համերգի ժամանակ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ փոխվում: Որքան շնորհակալ են նրանք այս աշխատանքի համար և պատրաստ են նորից գալ»:
Հայրապետյանը համագործակցում է նաև հայտնի Naxos ընկերության հետ, և Grand Piano լեյբլի ներքո ձայնագրել է 14 ձայնասկավառակ։ Այս ձայնագրություններն այսօր էլ հնչում են հեղինակավոր ռադիոկայաններով։
«Նախագիծը գոյություն ունի արդեն 12 տարի։ Այս ընթացքում մեզ հաջողվել է հասնել միջազգային մակարդակի մեր բարձր չափանիշներով, բացառիկ պայմանագրեր կնքել դասական երաժշտության առաջատար Naxos լեյբլի հետ, որը թողարկում է մեր ալբոմները։ Մեզ հաջողվել է զգալիորեն ընդլայնել հայ դասական երաժշտության սիրահարների լսարանը, բարձր գնահատանքի ենք արժանացել համաշխարհային դասական երաժշտության առաջատար երաժշտական քննադատների կողմից։
Այժմ աշխարհի 180 երկրներում ամսական մոտ 100 հազար մարդ լսում է հայկական դասական երաժշտություն։ Որպես Secrets of Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն՝ ես անչափ ուրախ եմ, որ կարող եմ համագործակցել այնպիսի խոշոր ընկերության հետ, որը տարածում է հայ կոմպոզիտորների երաժշտությունն աշխարհով մեկ»,- եզրափակում է Հայրապետյանը։
Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան