· Արցախյան պատերազմ
Միլանը ճանաչեց Արցախի անկախությունը
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել է Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է քաղաքի ավագանու անդամ Մատեո Ֆորտեն՝ հրրապարակելով քվեարկության արդյունքները։
«Հայաստանի պատվավոր հյուպատոսի ներկայությամբ Քաղաքային խորհուրդը հենց նոր հաստատեց թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող և Արցախի Հանրապետության ճանաչման մասին իմ միջնորդությունը: 1997 թ.-ին Պալացցո Մարինոյի քվեարկությունից հետո, որով առաջին անգամ քաղաքապետարանը ճանաչեց քսաներորդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին ճանապարհ է բացում»։
Քվերակությանը ավագանու 29 անդամներից ներկա է եղել 28-ը։ Որոշումն ընդունվել է միաձայն։