· Դասական
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է կոմպոզիտորներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմին ու մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Ողջունելով ներկաներին՝ Վ. Դումանյանը նշել է, որ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները դրական լիցքեր են հաղորդում և մշտապես սպասված են:
«Բավականին բարդ շրջան ենք ապրում. համավարակ, պատերազմ, դրանցից բխող հետևանքներ: Մեր ժողովուրդն այսօր հոգևոր-մշակութային լիցքերի կարիք ունի: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ցանկությունը միայն բավարար չէ. դա պետք է դառնա նպատակ և համառ, հետևողական քայլերով հասնենք արդյունքի: Ես վստահ եմ, որ ձեր օգնությամբ ու համատեղ գործուն ջանքերով կարող ենք իրականացնել այդ ամենը»,- ընդգծել է Վ. Դումանյանը և այդ նպատակին հասնելու համար ցանկացած ուղիներ գտնելու պատրաստակամություն հայտնել:
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կրթության, այդ թվում՝ նաև գեղարվեստական կրթության կարևորությանն ու այն դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից:
Ի պատասխան՝ կոմպոզիտորները տեղեկացրել են, որ նախորդ տարիներին կրթական տարբեր ծրագրեր են իրականացրել և այժմ էլ պատրաստ են դասընթացների, վարպետության դասերի, հանդիպում-քննարկումների միջոցով շարունակել իրենց ներդրումն այդ կարևոր գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հոբելյանական միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանն ուղղված մի շարք հարցեր: