· Դասական
Միրզոյանի անվան մրցույթը կբացվի սիմֆոնիկ համերգով
Մայիսի 10-ից 13-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի արդեն 8-րդ անգամ: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանաջակցությամբ, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերությամբ: Վերջինիս էլ վերապահված է մրցույթի հանդիսավոր բացման արարողությունը. գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 10-ին նվագախումբը կազդարարի պատանի կոմպոզիտորների հանրապետական ստուգատեսի մեկնարկը՝ ներկայացնելով երաժշտասեր հանդիսատեսին Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» և «Տանգո» ստեղծագործությունները: Համերգային օրվա ընթացքում հանդես կգան նաև Միրզոյանական մրցույթի կրկնակի դափնեկիրներ Ալեքսանդր Հարությունյանը և Անդրեյ Կուրբետը: Սկիզբը՝ ժամը 15:30:
Մրցութային փուլը կկայանա մայիսի 11-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում (ժամը 16:30): Նույն համերգասրահում երկու օր անց՝ մայիսի 13-ին,ժամը 16:30-ին կկայանա նաև մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը: Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կոմպոզիտորի հիշատակին:
Բոլոր համերգների մուտքն ազատ է: