Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Մազմանյանական Ազնավուրը ոչ թե ուղիղ վերարտադրություն է, այլ էմոցիոնալ պատկերապատում

Մազմանյանական Ազնավուրը ոչ թե ուղիղ վերարտադրություն է, այլ էմոցիոնալ պատկերապատում
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում երևանյան «Two Arcs» պատկերասրահում բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը։

Բացման միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։
Մազմանյանական Ազնավուրը ոչ թե ուղիղ վերարտադրություն է, այլ էմոցիոնալ պատկերապատում՝ վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ արտիստին։

Ցուցահանդեսի համադրողը Զառա Մազմանյանն է:

Մուտքն ազատ է: Այցելուները կարող են տեսնել այն մինչև մայիսի 10-ը։