· Դասական
Վերաթողարկվել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ․ Քրիստոնեության կղզի» սկավառակը
Աշխարհահռչակ օպերային երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր վերջին ձայնասկավառակը նվիրել է Հայաստանին և Արցախին:
Այն վերաթողարկվել է2020 թ. դեկտեմբերի 6-ին՝ «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների կողմից:
Մոնսերատ Կաբալյեն (1956-2018 թթ.) այցելել է հայկական երկու պետություններ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի մշակութային ու հոգևոր հարստությանը:
Իր այցի արդյունքում լույս ընծայված ձայնասկավառակը նա անվանել է «The Island of Christianity: Armenia and Artsakh» («Հայաստան և Արցախ․ Քրիստոնեության կղզի»): Այն սահմանափակ քանակությամբ թողարկվել էր 2014 թ.-ին:
2013 և 2014 թթ. Մոնսերատ Կաբալյեն այցելել է աշխարհի հնագույն եկեղեցիներ և վանական համալիրներ:
Այցի ժամանակ երգչուհին ելույթ է ունեցել Երևանում և Ստեփանակերտում ու ձայնագրել մի քանի երգ, այդ թվում՝ հայերեն:
Կաբալյեն տպավորվել էր Հայաստանում և Արցախում տեսածով, հատկապես հնագույն քրիստոնեական հուշարձաններով, ինչպիսիք են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը և Ամարասը:
«Հայաստանը շատ հեռու է գտնվում ինձնից, բայց շատ մոտ է իմ սրտին: Ոտքից գլուխ լինելով քրիստոնյա՝ ես սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին»,- ասել է երգչուհին:
Ձայնասկավառակի էքսկլյուզիվ հրատարակությունը, որը ներառում էր CD, DVD և blue-ray, թողարկվել և ներկայացվել էր Փարիզում 2013 թ-ի դեկտեմբերին: Միջոցառմանը ներկա Շառլ Ազնավուրը նշել էր. «Մոնսերատ Կաբալյեն զգաց հայ ժողովրդի ոգին ու բացեց ողջ աշխարհի առջև»:
Սկավառակը պարունակում է 10 երգ և տեսանյութ, որոնց մշակման աշխատանքներին մասնակցել են Վանգելիսը, «Քուին» խմբից Բրայան Մեյը, Լոնդոնի ֆիլհարմոնիկ երաժշտության նվագախումբը, Մոնսերատ Մարտին:
Հայկական երգերից Կոմիտասի «Կռունկն» ու «Չինար ես» երգերը նույնպես տեղ էին գտել ձայներիզում: Այդ երգերը գործիքավորել է Ջոն Մետկեֆը, կատարում է Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ձայնագրվել է Լոնդոնի «Abbey Road Studios» ստուդիայում:
Ալբոմն ընդգրկում է նաև Վանգելիսի նոր ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ Մոնսերատ Կաբալյեի համար և կոչվում է «La Habanera»:
Օպերային աստղն իր ձայնասկավառակի համար ընտրել էր Վանգելիսի ևս մեկ երգ՝ «Like a Dream»՝ որպես հայկական Դադիվանքի մասին պատմող տեսանյութի երաժշտական ուղեկցում: (Դադիվանքը համարվել է հայկական Վերածննդի մարգարիտներից, որը դեռ մ.թ. I դարում հանդիսացել է քրիստոնեական սրբավայր):
Այն ևս մեկ շատ կարևոր բնութագիր ունի. «Քուին» խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ աշխատանքից 25 տարի անց նա նույն խմբի անդամ Բրայան Մեյի հետ ձայնագրեց «Is This the World We Created?» («Արդյոք սա այն աշխարհն է, որը մենք ստեղծել ենք») երգը:
«Կռունկ», «Չինար ես» և «La Habanera» երգերում հնչում են Հայկական դուդուկի կախարդական հնչյունները․ Կաբալյեն ու Վանգելիսը այդ գործիքի մեծ սիրահար էին։