Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողների անունները

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողների անունները
Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողների անունները։ Նրանք են՝ Լեոնարդ Ռայմոնդ Ուիլյամ Վեյսը Ավստրալիայից և Ֆերնանդո Օսկար Գաջինին՝ Արգենտինայից։ Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի անցկացվեց «դիրիժորություն» մասնագիտական կարգում։   

Մրցույթին այս տարի մասնակցեց 18 դիրիժոր աշխարհի 12 երկրից՝ Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։ Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին համաշխարհային ճանաչում ունեցող Ջորջ Փեհլիվանյանը, Վահագն Պապյանը, Դերրել Էնգը, Նի Ֆենը, Վասիլի Սինայսկին, Ռուբեն Ջաիսը, Պյոտր Սուլկովսկին։ Ժյուրին նախագահեց անվանի դիրիժոր Վասիլի Սինայսկին։