«Սերս՝ մայրերին» խորագիրը կրող համերգ «Նարեկացի» արվեստի միությունում - Armenian National Music (anmmedia.am)
«Սերս՝ մայրերին» խորագիրը կրող համերգ «Նարեկացի» արվեստի միությունում

Հրապարակվել է՝ Փտվ 23 2020, 19:09

Հեղինակ՝ ANM Media
Մարտի 3-ին ժամը 17:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ութամյա քանոնահար Հենրիկ Գևորգյանի՝ «Սերս՝ մայրերին» խորագիրը կրող մենահամերգը: Հենրիկ Գևորգյանը Արևշատի երաժշտական դպրոցի սան է: Այս մասին հայտնում է ՆԱՄ հանրային կապերի բաժինը: 

Միջոցառմանը կհնչեն Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Սայաթ-Նովայի, Ծովինար Հովհաննիսյանի, Ջորջ Գերշվինի, Մանֆրեդ Շմիտցի, ինչպես նաև հրեական ժողովրդական «Հավանագիլա» (փոխադրումը Խ. Ավետիսյանի) ստեղծագործությունները:

Բազմաթիվ մրցույթ-փառատոների մասնակցած Հենրիկ Գևորգյանն Արևշատի երաժշտական դպրոց սկսել է հաճախել 5 տարեկանից: Նվագակցող՝ Ռուզաննա Գրիգորյա (դաշնամուր), դասատու` Կատարինե Գալստյան, համերգավար՝ Մանե Մայիլյան: