Անցնել բովանդակությանը

· Դասական

Համերգ՝ նվիրված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հարյուրամյակին

Համերգ՝ նվիրված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հարյուրամյակին
Մարտի 6-ին աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա համերգով՝ նվիրված ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին: Համեգը կանցկացվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Այս մասին հայտնում է The Armenian Mirror-Spectator-ը։ 

Ն․ Հախնազարյանի համերգը տեղի կունենա Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում:

Երեկոյի ընթացքում Հախնազարյանը կկատարի հայ, ամերիկացի և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հայ թավջութակահարին կնվագակցի ամերիկացի դաշնակահար Նորեն Քեսսիդի-Պոլերան։ 
Համերգ՝ նվիրված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հարյուրամյակին · Armenian National Music