· Դասական
ՀՊԿՆ և Սիփան Օլահի ելույթները Հայաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Հյուրախաղերի հեղինակ, գեղարվեստական հեկավար-կազմակերպիչն էր լոնդոնաբնակ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։ Համերգներն իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ համագործակցելով Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի, ԱՄՆ-ի HI-AM և 15 այլ միջազգային կազմակերպությունների հետ։
Յոթ համերգներից առաջինը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Ծրագրում հնչեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Վաղարշակ Կոտոյան, Կոնստանտին Պետրոսյան, Էդգար Հովհաննիսյան, Արամ Խաչատրյան և Շառլ Ազնավուր։ Համերգը նվիրված էլ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի 145 ամյակին և նկարչի տուն թանգարանից իր ընտանիքը համերգասրահում ներկայացրեց 18 հանրահայտ կտավների ռեպլիկաների ցուցահանդես։
Նվագախմբի հաջորդ համերգը տեղի ունեցավ սեպտեմբեր 25-ին Փարիզի սրտում՝ Սբ․ Մադլենի տաճարում։Սա առաջին հայկական մեծամասշտաբ միջոցառումն էր Փարիզի երրորդ ամենանշանավոր տաճարում, որտեղ ՀՊԿՆ-ն 13 տարվա դադարից հետո ելույթ ունեցավ տաճարում հավաքված ավելի քան 1100 ունկնդրի առաջ՝ մաեստրո Սիփան Օլահի գլխավորությամբ և 3 մենակատարների (Հայարփի Եղիկյան սոպրանո, Հակոբ Մուրադյան հոբոյ, Սոնա Բարսեղյան դաշնամուր) մասնակցությամբ, կատարելով՝ Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատրյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։
Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Վաշինգտոնի Սիեթլ քաղաքի Քրքլենդ Համերգասրահում առաջին անգամ տեղի ունեցավ նվագախմբի համերգը, որը կազմակերպվել էր Վաշինգտոնի Հայկական Մշակութային Ասոցիացիայի կողմից։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը առաջին հայկական նվագախումբն էր, որը ելույթով հանդես եկավ Սիեթլում։ Համերգին հնչեցին հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատուրյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։
Սեպտեմբերի 29-ին նվագախումբն առաջին անգամ ելույթ ունեցավ Լաս Վեգասի Քլարք Գրադարան Թատրոնի համերգասրահում։ Հոկտեմբերի 2-ին Կալիֆորնիայի Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան կատարողական մշակութային կենտրոնի համերգասրահում նվագախումբը ելույթ ունեցավ 12 տարվա ընդմիջումից հետո։
Ավելի քան 650 հանդիսատես ունկնդրեց Կոմիտասի, Մանսուրյանի, Ամիրխանյանի, Խաչատուրյանի և Ազնավուրի ստեղծագործությունները ՝ Մաեստրո Ս․Օլահի և 3 սոլիստների՝ Հ․Եղիկյանի (սոպրանո), Ա․Վարդանյանի (ջութակ), Ս․Բարսեղյանի (դաշնամուր) և ՀՊԿՆ-ի կատարմամբ։
Հաջորդ համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին՝ Նյու Յորքի կենտրոնում, Հայկական Սբ․ Վարդան եկեղեցում։ Համերգի առաջին բաժնում հնչեցին Կոմիտասի ջազային բացառիկ մշակումները ամերիկացի անվանի դաշնակահար Ջոել Մարտինի, Ջոհն Բերգերի (դրամ սեթ), Դեյվիդ Դանուվեյի (կոնտրաբաս) կողմից՝ համագործակցությամբ Սիփան Օլահի և ՀՊԿՆ-ի հետ։ Համերգի երկրորդ բաժնում դիրիժոր և տենոր Սիփան Օլահը և 3 սոլիստները՝ Հայարփի Եղիկյանը (սոպրանո), Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր) կատարեցին Շարլ Ազնավուր դասականներ սյուիտն ու շանսոնյեի ճանաչված երգերը` համերգային ծրագիրը եզրափակելով Էդգար Հովհաննիսյանի Երևան-Էրեբունի երգով։ Համերգին նաև մասնակցեց նկարչուհի Թամարա Հարությունյանը՝ հանդիսատեսի առջև նկարելով 2 բացառիկ կտավ միջոցառման ընթհացքում։
Հոկտեմբերի 5-ին նվագախումբը ելույթ ունեցավ Մասաչուսեց նահանգի Բոստոն քաղաքում Ուոթերթաունի Քոլեջի համերգասրահում՝ կազմակերպված "Ամարաս" Մշակութային Միության կողմից։