· Դասական
Կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքում կներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ երևանյան համերգով. հանդիսատեսին կներակայացվեն Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
Հյուրախաղերի ժամանակացույց՝
Սեպտեմբերի 25` Փարիզ
Սեպտեմբերի 28` Սիեթլ
Սեպտեմբերի 29` Լաս Վեգաս
Հոկտեմբերի 2` Լոս Անջելես
Հոկտեմբերի 4` Նյու Յորք
Հոկտեմբերի 5` Բոստոն
Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի և Շառլ Ազնավուրի նոր գործիքավորված գլուխգործոցները՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։
Մենակատարներ՝
Սիփան Օլահ՝ տենոր, գեղարվեստական և համերգային ղեկավար (Միացյալ Թագավորություն)
Հայարփի Եղիկյան. սոպրանո (Միացյալ Թագավորություն)
Աստղիկ Վարդանյան. ջութակ
Սոնա Բարսեղյան. դաշնամուր
Ջոել Մարտին. դաշնամուր (ԱՄՆ)
Հակոբ Մուրադյան. հոբոյ (Հայաստան-Ֆրանսիա)
Աշոտ Ղարիբյան. թավջութակ