· Ժողովրդական
«Կոմիտասապատում»․ լույս է տեսել «Արա Հարությունյան․ Կոմիտասից Կոմիտաս» պատկերագիրքը
Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է «Արա Հարությունյան․ Կոմիտասից Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը։ Աշխատությունում ականավոր քանդակագործ-մոնումենտալիստ, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արա Հարությունյանի՝ Կոմիտասին նվիրված քանդակներն են, գծանկարները, էսքիզները, որոնք ցուցադրվել են 2021 թվականին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված համանուն ցուցահանդեսում:
Պատկերագրքում առաջին անգամ ներկայացվում է Արա Հարությունյանի ողջ «կոմիտասապատումը»։ Ներառված են աշխատանքներ ընտանեկան և մասնավոր հավաքածուներից, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից:
Պատկերագրքում առաջին անգամ ներկայացվում է Արա Հարությունյանի ողջ «կոմիտասապատումը»։ Ներառված են աշխատանքներ ընտանեկան և մասնավոր հավաքածուներից, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: