· Դասական
Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» օպերան՝ ըստ Լևոն Շանթի «Հին աստվածների»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան:
Բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյաննն է, լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան, բեմադրող բալետմայստեր՝ Արա Ասատուրյան, բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան:
Ներկայացման հիմքում Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսն է: Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած աղջկան: Կնոջը գրկած վանականը չի կարողանում մոռանալ թաց մարմինը, ծովի հետ կռիվը, բնության տարերքը... Բնությունը ձգում է նրան: Աբեղան կանգնում է երկընտրանքի առաջ՝ ասկետիկ կյանք, թե՞ լիարժեք կյանքով ապրելու անհագ ցանկություն... Միաբանությունն ուզում է նրան ետ պահել մեղավոր քայլից. «...այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե...»: Իսկ բնությունը կանչում է... Վանահայրը իր սրտի ցանկությունը խեղդում է մտքի, կամքի ուժով և որոշում է քանդել նորաստեղծ եկեղեցին ու շինել նորը... Միտք, թե՞ սիրտ, լույս թե՞ խավար՝ այս ընտրության մեջ մարդ հաճախ ընկնում է ծայրահեղության մեջ՝ չտեսնելով, որ Աստծո ստեղծած բնությունը հենց հակադրությունների միասնությունն է...