Անցնել բովանդակությանը

· Դասական

Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան

Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է նոր կրթական ծրագիր՝ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան» խորագրով: Այն նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին և իրականացվում է ԿԳՄՍ նախարարության մշակութային աջակցության դրամաշնորհային ծրագրով։ 

Նորագույն տեխնոլոգիաների միջոցով այցելուն հնարավորություն կունենա ճամփորդելու սպենդիարյանական այն վայրերով, որտեղ տեղի են ունեցել կոմպոզիտորի կյանքի կարևորագույն իրադարձությունները:

Եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ծրագիրը նախատեսված է բոլոր տարիքի այցելուների, ինչպես նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար: