Անցնել բովանդակությանը

· Դասական

Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին

Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին
2025 թվականի դեկտեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակ» թեմային: Այս մասին հայտնում է Հայփոստը։ 

380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված լոգոտիպի տեսքով:
Նամականիշի վրա առկա է նաև «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «Հայփոստ» ՓԲԸ -ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Նորայր Նազարյանը, ՀԱՖ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Թողարկման օրը` 15 դեկտեմբերի 2025թ.
Դիզայնը՝ «Բեքբոն բրենդինգ»-ի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 60,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.