Անցնել բովանդակությանը

· Դասական

Շրջանառության մեջ է դրվել Ա. Սպենդիարյանի հոբելյանին նվիրված նամականիշ

Շրջանառության մեջ է դրվել Ա. Սպենդիարյանի հոբելյանին նվիրված նամականիշ
ՀայՓոստը նամականիշ է նվիրել Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին։ Ինչպես հայտնում է Հայփոստի մամուլի ծառայությունը, դիզայնի հեղինակն է Ռեմ Սահակյանը։ 

890 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր և հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928թթ.)։ Գեղաթերթիկի վրա պատկերված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սպենդիարյանի արձանը, իր ստորագրությունը և «150 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկի ստորին հատվածում տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում: 

Երեկ Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: 

Լուսանկարը՝ Հայփոստի ՖԲ էջից