· Ջազ
Արմեն Հյուսնունցի հնգյակի նպատակն է հնչեցնել հայ հեղինակների գործերը
Մայիսի 25-ին, ժամը 19:00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում համերգով առաջին անգամ հանդես կգա Արմեն Հյուսնունց հնգյակը: Հնգյակի կազմում են Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Արթուր Սողոյանը (կիթառ), Խաչատուր Սավզյանը (բաս), Արման Փեշտմալջյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):
Ծրագրում Արմեն Դոնելյանի, Դավիթ Ազարյանի, Արտաշես Քարթալյանի, Խաչիկ Սահակյանի, Վարդան Հովսեփյանի և այլ կոմպոզիտորների ջազային ստեղծագործություններն ու մշակումներն են:
Քառյակի բոլորովին նոր կազմը՝ Արմեն Հյուսնունց հնգյակը, նպատակ ունի հնչեցնել հայ հեղինակների ջազային ստեղծագործությունները և հանդես գալ պարբերաբար թարմացվող ծրագրով: