· Դասական
Կոմիտասի անվան քառյակը կընդգրկվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում
Այսուհետ Կոմիտասի անվան ազգային քառյակը կընդգրկվի «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում։ Ինչպես նշված է ԿԳՄՍ նախարարության կայքում՝ ընդգրկվելով Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում՝ Կոմիտասի անվան ազգային քառյակը ձեռք է բերում փորձերի և համերգային գործունեություն իրականացնելու անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ, ընդ որում՝ առանց լրացուցիչ վճարի:
Քառյակը չունի սեփական դահլիճ և իր փորձերն իրականացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարածքում, հաստիքակազմը բաղկացած է 6 հոգուց, որից 4-ը՝ ստեղծագործական կազմի անդամներ, 1 տնօրեն և 1 հաշվապահ: Կոմիտասի անվան ազգային քառյակի բնականոն գործունեությանը խոչընդոտում են համերգների կազմակերպման, տոմսային տնտեսության վարման, գովազդի ու տեղեկատվության ապահովման, մշտական փորձասենյակի բացակայության և դահլիճների վարձակալության հետ կապված խնդիրները:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ միավորումը կնպաստի կամերային ժանրում միասնական քաղաքականությանը, քանի որ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքո արդեն իսկ գործում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, առկա է ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ։