«Ռոմանսներ և երգեր» խորագիրը կրող առցանց համերգ` նվիրված Վլադիլեն Բալյանին  - Armenian National Music (anmmedia.am)
«Ռոմանսներ և երգեր» խորագիրը կրող առցանց համերգ` նվիրված Վլադիլեն Բալյանին

Հրապարակվել է՝ Օգս 01 2020, 12:43

Հեղինակ՝ ANM Media
Հայաստանի կոմպոզիտորների միությունը արտակարգ դրության այս ընթացքում երաժշտասեր հանրությանը կներկայացնի իր 3-րդ առցանց նախագիծը, որն այս անգամ նվիրված է անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի ծննդյան տարեդարձին: 

«Ռոմանսներ և երգեր» խորագիրը կրող առցանց համերգին մասնակցում են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Էլեն Կիրակոսյանը, Նարինե Անանիկյանը, Արմինե Վարդանյանը, Մարգարիտ Սարգսյանը, Էմմանուել Հովհաննիսյանը, Արսեն Գևորգյանը, Ավետիք Մարգարյանը, Լևոն Ջավադյանը: Ներածական խոսքը` Նարինե Ավետիսյանի: Ներկայացվող ստեղծագործությունների ցանկում կլինեն նաև պրեմիերաներ:

Առցանց համերգը կհեռարձակվի օգոստոսի 3-ին, ժամը` 17:00-ին: Համերգն անցկացվում է «Պատմություն կերտելով» հոբելյանական համերգաշարի շրջանակում: Նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: