Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով սկիզբ է դրվում նոր՝ 2000+ համերգաշարին
Հրապարակվել է՝ Հլս 14 2020, 08:41
Այսօր կկայանա հանրահռչակ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Այս մենահամերգով սկիզբ է դրվում 2000+ համերգաշարին, որի նպատակն է պրոպագանդել 21-րդ դարի համաշխարհային դաշնամուրային երաժշտությունը և ներկայացնել մեր օրերի կոմպոզիտորներին հայաստանյան հանդիսատեսին:
Համերգը հեռարձակվելու է առցանց ձևաչափով՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Երևանի ժամանակով ժ. 21:00-ին: Համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի վեց ժամանակակիցների ստեղծագործություններ, որոնք բոլորն էլ լինելու են հայաստանյան պրեմիերաներ. Պիեռ Բուլեզ, Բրունո Մանտովանի, Պասկալ Դյուսապեն, Ժակ Լընո, Միշել Կարսկի, Քրիստոֆ Բերտրան:
«Պետք է խոստովանեմ, որ, անկասկած, կարոտել եմ իմ սիրելի հանդիսատեսին, կենդանի համերգներին, բայց ժամանակն ընթանում է, և մենք պարտավոր ենք շարժվել՝ ապրելով ու ստեղծագործելով դրան զուգընթաց, այս պարագայում համակերպվելով առցանց համերգների ձևաչափին: Արդեն հասցրել եմ ունենալ մի քանի վիրտուալ համերգներ՝ առանց հանդիսատեսի և ուրախ եմ, կրկին անգամ հանդես գալ այս անգամ արդեն 2000+ խորագիրը կրող նոր նախագծով, որը, հուսանք, շարունակական կլինի և կներկայացնի տարբեր ազգերի 21-րդ դարի երաժշտությունը»,- ասում է Հայկ Մելիքյանը:
Դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանի հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Ուրախ ենք կրկին անգամ համագործակցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ և շնորհակալ ենք պարոն դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ 2000+ նորահայտ նախաձեռնության հանդեպ նրբանկատ վերաբերմունքի համար և, իհարկե, մեծ պատիվ է համերգի հեռարձակումը իրագործել հենց մեր բարեկամ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ»:
Հայկ Մելիքյանի առցանց ձևաչափով համերգները շարունակվում են՝ առաջիկայիում ներկայացնելով Գուրջիև-Հարթմանի երաժշտությունը Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանից, ինչպես նաև Armenian National Music-ի կողմից կազմակերպվող երկու համերգ:
Լուսանկարը՝ Հայկ Մելիքյանի անձնական արխիվից