Համերգ-դրամահավաք՝ ԵՊԿ ուսանողների մասնակցությամբ - Armenian National Music (anmmedia.am)
Համերգ-դրամահավաք՝ ԵՊԿ ուսանողների մասնակցությամբ

Հրապարակվել է՝ Հկտ 07 2020, 14:00

Հեղինակ՝ ANM Media
Armenian National Music ընկերությունը ներկայացնում է առցանց համերգ-դրամահավաք (www.himnadram.org) ի զորակցություն սահմանը ամուր պահող մեր հայ զինվորներին։  

Առցանց համերգին ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողներից՝ դաշնակահարներ Վարդան Գեոդակյանը, Խաչիկ Անդրեասյանը, Աստղիկ Ղուկասյանը, Մարտին Շահբազյանը, թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը, քանոնահար Անի Նազարյանը, ֆլեյտահար Թամար Հարությունյանը /նվագակցող՝ Արմեն Սահակյան/, ջութակահար Աննա Պետրոսյանը /նվագակցող՝ Լուսինե Խաչիկյան/, բարիտոններ Նավասարդ Հակոբյանը/նվագակցող՝ Հասմիկ Անտոնյան/  և Ակսել Դավեյանը /նվագակցող՝ Մարտին Շահբազյան/,  սոպրանո Հեղինե Խաչատրյանը /նվագակցող՝ Վարդիթեր Սահակյան/։   

Ծրագրում ընդգրկված են Ռ․ Շուման - Դաշնամուրային սոնատ թիվ 2-ը և Ֆանտաստիկ պիեսները, Ս․ Պրոկոֆիևի էտյուդը, Շ․ Գունոյի Վալենտինի արիան «Ֆաուստ» օպերայից, Ֆ․Շոպեն - Էտյուդ op.25, No.7-ը, Ա․ Հայ Մալոթի Տերունական աղոթքը, Ա․ Բաբաջանյանի Պոեմը, Ա․ Պյարտի Spiegel im Spiegel-ը, Անի Նազարյանի «Իմպրովիզ»-ը Սայաթ-Նովայի «Դարդ մի անի» թեմայով, Գ․Դոնիցետի- Նորինայի Կավատինան «Դոն Պասկուալե» օպերայից և Ֆ․  Պուլենկի Սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար  (մաս 1)։   

Բոլորս հանուն հայրենիքի և մեր բանակի։