· Դասական
«Օպերա բաց երկնքի տակ»՝ Թումոյի այգում
Սեպտեմբերի 12-15-ը առաջին անգամ Երևանում, Թումոյի այգում Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, սեպտեմբերի 14-ին կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ներկայացումը, սեպտեմբերի 15-ին կկայանա եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:
Համերգին կմասնակցեն հայ և օտարազգի օպերային աստղեր՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Ռամիզ Ուսմանովը, Մարգարիտա Գրիցկովան, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Ազամատ Ժելտըրգուզովը: