· Դասական
Օպերային թատրոնն ու ՀԱՖՆ-ը կսերտացնեն համագործակցությունը․ Կարեն Դուրգարյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սերտ կհամագրոծակցեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Դուրգարյանը։ Հենց նա սեպտեմբերի 2-ին Ա․ Խաչատրյան համերգասրահում բացեց ղեկավարեց ՀԱՖՆ 96-րդ համերգաշրջանի առաջին համերգը, որի մենակատարն էր դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը։
«Ոչ միայն ես ավելի հաճախ հանդես կգամ ՀԱՖՆ-ի հետ, այլև՝ հակառակը․ մաեստրո Թոփչյանը՝ մեզ մոտ»,-նշեց Դուրգարյանը, հավելելով, որ ամսվա կտրվածքով նա ունենում է մոտ 15 ելույթ և ամեն ինչ կանի, որ Հայաստանյան ելույթները ավելանան։ Օպերային թատրոնն իր 2021-22 շրջանը կսկսի սեպտեմբերի 16-ին՝ «Գայանե» բալետով։ Դուրգարյանի խոսքով՝ Օպերային թատրոնի առջև ծառացած խնդիրները մեկ տարում չեն առաջացել և համակարգային փոփոխություն են ենթադրում։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին, հայտնում է ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը։