· Դասական
Վերդիի «Աիդան» կրկին կներկայացվի Ազգային օպերային թատրոնի բեմում
Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան կրկին կներկայացվի Հայաստանի օպերայի և բալետի ազգային օպերային թատրոնի բեմում մարտի 21-ին և 23-ին: Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի (Իտալիա), բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստակավոր նկարիչ)։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին: Ներկայացմանը ներգրավված է Թատրոնի ստեղծագործական անձնակազմից ավելի քանի 350 աշխատակից:
Իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին՝ Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին:
Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ եգիպտական կառավարության պատվերով: Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում փարավոնների տիրապետության օրոք: Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի «Աիդայի» սիրո մասին է: 1871 թվականի Ամանորի նախօրեին, երբ տեղի ունեցավ ներկայացման առաջնախաղը, ներկա էին հյուրեր աշխարհի տարբեր կողմերից: Միայն Վերդին էր բացակայում այս կարևոր իրադարձությունից: Կոմպոզիտորը 46 օր անց հարազատ Միլանում ներկա գտնվեց «Աիդայի» պրեմիերային: