Անցնել բովանդակությանը

· Դասական

«Անուշ» օպերան՝ բաց երկնքի տակ

«Անուշ» օպերան՝ բաց երկնքի տակ
Երևանում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Մշակութային նախագիծը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է:

Համերգային առաջին օրը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ներկայացրեց հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Օպերային երեկոներն անցկացվում են Թումանյանի անվան զբոսայգում: