Անցնել բովանդակությանը

· Դասական

Մարինյան թատրոնում կնշվի Գեղամ Գրիգորյանի 70-ամյակը

Մարինյան թատրոնում կնշվի Գեղամ Գրիգորյանի 70-ամյակը
Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի  «Մարինյան 2» բեմում կներկայացվի Պ․ Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերան։ Ինչպես նշված է թատրոնի կայքում, ներկայացումը նվիրվելու է օպերային երգիչ, տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Թատրոնի նվագախումբը կղեկավարի Վալերի Գերգիևը, գլխավոր դերում հանդես կգա Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ այս տարի հունվարի 29-ին Գեղամ Գրիգորյանը կդառնար  70 տարեկան։