Անցնել բովանդակությանը

· Դասական

Թերեզա Ոսկանյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

Թերեզա Ոսկանյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով
Հայաստանում երգեհոնային արվեստի պահպանման և տարածման, ինչպես նաև երկար տարիների գործունեության և երգեհոնային արվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով է պարգևատրվել «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի երաժիշտ, երգեհոնահար, կլավեսինահար Թերեզա Ոսկանյանը:

Պարգևը արտիստուհուն հանձնվել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի եզրափակիչ գալա համերգի ժամանակ։