· Նորություններ
Կթույլատրվի բացօթյա համերգային գործունեությունը
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ժամկետի երկարաձգման կապակցությամբ փոփոխություններ են կատարվել կառավարության մարտի 16-ին ընդունված որոշման մեջ։ Մասնավորապես՝ պարետի սահմանած կարգով, պայմաններով ու կանոնների պահպանմամբ կվերաբացվեն գրադարաններն ու թանգարանները։
Նոր որոշման համաձայն կթույլատրվի թատրոնների և համերգային կազմակերպությունների բացօթյա գործունեությունը։ Փոփոխությունը վերաբերում է նաև անհատ կատարողներին ու անկախ երաժիշտներին, որոնք կարող են ելույթ ունենալ ռեստորանների ու ակումբների բացօթյա հատվածներում։