Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայկ Մելիքյանն իր հավաքագրված մոտ 1,6 մլն դրամը փոխանցել է Արցախի օգնության ֆոնդին

Հայկ Մելիքյանն իր հավաքագրված մոտ 1,6 մլն դրամը փոխանցել է Արցախի օգնության ֆոնդին
Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր «Էպիկենտրոն» առցանց համերգի ընթացքում հավաքագրված մոտ 1,6 մլն ՀՀ դրամը փոխանցել է SOAR հիմնադրամի Արցախի օգնության ֆոնդին, որը նախատեսում է իր աջակցությունը ցուցաբերել ծնողազուրկ արցախցի երեխաներին և նահատակված զինվորների ընտանիքներին։ 

Հայկ Մելիքյանն իր էջում գրառել է․ «Իմ խորին երախտիքն ու խոնարհումը աշխարհի տարբեր անկյուններով բնակվող երաժշտասերներին, ովքեր իրենց հնարավորությունների շրջանակում կատարել են մեր ազգի ապագայի համար այնքան կարևոր հանգանակությունը, որը կազմել է մոտ 1,6 մլն դրամ։ Գիտակցելով, թե որքան սուղ են շատերի հնարավորությունները և արդեն քանիցս են նրանցից շատերն իրենց նվիրաբերությամբ հանդես եկել՝ չեմ կարող չհավատալ մեր հաղթանակին, քանի դեռ մենք գիտենք բռունցք դառնալ, կռվել հանուն ապրելու ու երբեք չդադարել գնահատել բարձրագույն արվեստը։ Անչափ շնորհակա՛լ եմ բոլորցիդ»։