· Դասական
Ponte Musicale փառատոնը կանցկացվի մյուս տարի և ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ
Armenian National Music-ը զրույցել է «Քառորդ Տոն» հասարակական կազմակերպության նախագահ, Ponte Musicale փառատոնի համակազմակերպիչ Ռուբեն Անտոնյանի և փառատոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ Ղարաբեկյանի հետ և հետաքրքրվել փառատոնի ընթացքով։
- Տեղեկացանք, որ Ponte Musicale փառատոնը տեղափոխվել է մյուս տարի։ Ո՞րն է հետաձգման պատճառը։
Գևորգ Ղարաբեկյան - Այո՛։ Ցավոք սրտի, ստիպված ենք եղել տեղափոխել փառատոնը մյուս տարի։ Պատճառը՝ լարված աշխարհաքաղաքական իրավիճակն է՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Մտածեցինք, որ դրանով պայմանավորված, հնարավոր է՝ անհաղթահարելի դժվարություններ ունենանք Եվրոպայից երաժիշտներին Հայաստան տեղափոխելու ընթացքում։ Մյուս պատճառն այն էր, որ ֆինանսավորումը դարձավ խնդրային, քանի որ շատ հիմնադրամներ հասկանալի պատճառներով գերադասում են իրենց դոնորային գործառույթներն իրականացնել՝ առաջին հերթին Ուկրաինային օգնություն ուղարկելով։
- Տեղեկացանք նաև, որ փառատոնը դադարեցրել է համագործակցությունը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ, որն ի սկզբանե նշվում էր որպես փառատոնի համակազմակերպիչ։ Ո՞րն է այս փոփոխության պատճառը։
Գևորգ Ղարաբեկյան - Ճիշտ եք։ Հենց սկզբից պլանավորել էինք համագործակցել միության հետ այս փառատոնի շրջանակներում, քանի որ փառատոնն ունի մի քանի կարևոր նպատակ՝ կամուրջ կառուցել Հայաստանի և արտասահմանի բարձրակարգ երաժիշտների միջև, զարգացնել պատմական կատարողական պրակտիկան, Հայաստանում երիտասարդ երաժիշտներին բարձրակարգ երաժիշտների հետ շփվելու և նրանցից սովորելու հնարավորություն ընձեռել և, իհարկե, զարգացնել ժամանակակից երաժշտությունը։ Ցավոք սրտի՝ մեր գործելաոճը չհամընկավ միության գործելաոճի հետ, ինչի հետևանքով որոշեցինք դադարեցնել համագործակցությունը, քանի որ այն անհամատեղելի դարձավ մեր տեսլականի և նպատակների հետ։
Ռուբեն Անտոնյան - Հավելեմ միայն, որ կոմպոզիտորների մրցույթի շրջանակներում նոր համագործակցություն ենք հաստատել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ, որը չափազանց բարձր գնահատեց և կարևորեց մեր նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Ponte Musicale փառատոնի շրջանակներում կայանալիք կոմպոզիտորների մրցույթին։
- Իսկ ինչ-որ փոփոխություն կատարվե՞լ է կոմպոզիտորների մրցույթի մեջ։ Ինչպես գիտենք, այն փառատոնի առանցքային միջոցառումն է։
Ռուբեն Անտոնյան - Ponte Musicale փառատոնի շրջանակներում անցկացվող կոմպոզիտորների մրցույթը փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է։ Սա տարբեր գործոններով է պայմանավորված, մասնավորապես նրանով, որ հաղթող գործերը կհնչեն մյուս տարի անցկացվելիք փառատոնի ընթացքում և կկատարվեն պրոֆեսիոնալ և բարձրակարգ երաժիշտների կողմից։ Ինչ վերաբերում է մրցույթի մեջ փոփոխություններին, ասեմ, որ մրցանակների չափն անփոփոխ է, ինչպես և պարտիտուրների համար դրված պայմանները։ Թերևս փոխվել է միայն այն, որ, ընդառաջելով բազմաթիվ խնդրանքների, վերջնաժամկետը տեղափոխել ենք այս տարվա օգոստոսին, որպեսզի ավելի շատ կոմպոզիտորներ հասցնեն դիմել։
- Փառատոնի ծրագրում կատարվե՞լ են այլ փոփոխություններ։
Գևորգ Ղարաբեկյան - Փառատոնն իր բոլոր միջոցառումներով հանդերձ տեղափոխվել է մյուս տարվա հուլիս ամիս։ Պլանավորում ենք հրավիրել շատ բարձրակարգ երաժիշտների, անցկացնել սեմինարներ և համերգներ Հայաստանի տարբեր քաղաքներում, իսկ փառատոնի անցկացման քաղաքի մասին կհայտնենք ավելի ուշ։