· Դասական
«Ձայն մարդկային» մոնոօպերան ներկայացվեց Ֆրանկաֆոնիայի շրջանակներում
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում՝ ապրիլի 4-ին «Առնո Բաբաջանյան» ներկայացվեց Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա գրված Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան։ Հերոսուհուն մարմնավորել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյանը, դաշնամուրային նվագակցումը՝ Վասիլի Ռոլիչի, ֆրանսերենի մասնագետ - խորհրդատու՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան:
Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թ.-ին, սակայն այն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։ Բազում կոմպոզիտորներ են ստեղծագործել Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա, սակայն միայն Պուլենկին է հաջողվել այն վերածել արվեստի իրական գործի: Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, լիբրետոն ֆրանսերեն է: Ստեղծագործությունը նաև յուրահատուկ է նրանով, որ այն կատարողին հնարավորություն է տալիս ոչ միայն ցուցադրելու իր վարպետությունը, այլև երկխոսության մեջ մտնելու հանդիսատեսի հետ: Ներկայացումը լի է մարդկային կյանքին բնորոշ փորձառություններով. անմնացորդ սիրով և քնքշությամբ, մենությամբ և կարոտով, դավաճանությամբ և հրաշքի սպասումով:
Հայաստանում մոնոօպերան առաջին անգամ ներկայացվել է 2021 թ․ հուլիսի 7-ին՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմում։