Անցնել բովանդակությանը

· Դասական

Բեթհովենի սիմֆոնիաների հետքերով

Բեթհովենի սիմֆոնիաների հետքերով
Օգոստոսի 28-ին, ժամը՝ 19:00-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում տեղի կունենա «Ասոնանս» անսամբլի «Բեթհովենի սիմֆոնիաների հետքերով» նախագծի քննարկումը: Հանդիպմանը կմասնակցեն նախագծի կոմպոզիտորներից Արթուր Աքշելյանը, Ռուբեն Անտոնյանը, Արթուր Ավանեսովը և Արամ Հովհաննիսյանը: 

«Բեթհովենի սիմֆոնիաների հետքերով» նախագիծը կայացել է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակներում։ «Ասոնանս» անսամբլը ներկայացրել է Բեթհովենի սիմֆոնիաներին նվիրված 9 պիեսների պրեմիերա, որոնք գրվել են հատուկ այդ առիթով։ Կոմպոզիտորներ Հովիկ Սարդարյանը, Արթուր Աքշելյանը, Էռնեստ Դուլգարյանը, Ռուբեն Անտոնյանը, Արթուր Ավանեսովը, Արսեն բաբաջանյանը, Արամ հովհաննիսյանը, Վահրամ Սարգսյանն ու Ալեքսանդր Իրադյանը ստեղծագործությունները գրել են  հատուկ այս նախագծի համար՝Յուրաքանչյուրը մեկ սիմֆոնիայի մեկնաբանությամբ։ Համերգը կայացել է հունվարի 31-ին՝ առցանց ձևաչափով։ Դիրիժոր՝ Արթուր Աքշելյան։