Անցնել բովանդակությանը

· Դասական

«Ռախմանինով երկուսի համար». Սերգեյ Բաբայան և Դանիիլ Տրիֆոնով

«Ռախմանինով երկուսի համար». Սերգեյ Բաբայան և Դանիիլ Տրիֆոնով
Դաշնակահարներ Սերգեյ Բաբայանը և Դանիիլ Տրիֆոնովը ձայնագրել են նոր ձայնասկավառակ՝ «Ռախմանինով երկուսի համար»։ Այն թողարկել է հանրահայտ Deutsche Grammophon ընկերությունը և վաճառքի է հանվել մարտի 29-ից։

Անցյալ տարի Ռախմանինովի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ երկու դաշնակահարները համատեղ համերգով ելույթ ունեցան Վիեննայի Konzerthaus-ում: Ծրագրում ներառված էին ռուս կոմպոզիտորի երկու սյուիտները երկու դաշնամուրի համար և Սիմֆոնիկ պարերի համարձակ փոխադրումը երկու դաշնամուրների համար։ Բաբայանը Ռախմանինովին ընկալում է որպես հանճար՝ և՛ որպես կոմպոզիտոր, և՛ որպես դաշնակահար. «Երբ նա գրում է երկու երաժիշտների և երկու դաշնամուրի համար, մենք՝ մահկանացուներս, հնարավորություն ունենք զգալ, թե ինչպես է նա նվագել ընդամենը մեկ դաշնամուրով»։

Սա Սերգեյ Բաբայանի՝ Deutsche Grammophon-ում ձայնագրած երրորդ ձայնասկավառակն է։ Առաջինը թողարկվել է 2018-ին՝ Մարտա Արգերիխի հետ համատեղ, երկրորդը՝ 2020-ին։