· Ջազ
Չափազանց անհամբեր եմ իմ նախնիների երկիրը բացահայտելու համար․ Ռեմի Փանոսյան
Ջազի հայկական ասոցիացիան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ ներկայացնում է Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը, որը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 19:00-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում։ «Մեծ ուրախությամբ և հուզմունքով հայտարարում իմ առաջին համերգի և դեպի Հայաստան իմ առաջին ուղևորության մասին։ Չափազանց անհամբեր եմ իմ նախնիների երկիրը բացահայտելու և իմ երաժշտությունը Երևանում ներկայացնելու համար»,-նշում է Փանոսյանը։
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին՝ Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավելի համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված 5-րդ հոբելյանական ալբոմը ("In Odd We Trust")։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ցանկում և երկար ժամանակ Deezer, Spotify և այլ հարթակների առաջատարն էր։ Տրիոյի կազմում են՝ Ռեմի Փանոսյան՝ դաշնամուր, Մաքսիմ Դելպորտ՝ կոնտրաբաս, Ֆրեդ Պետիպրե՝ հարվածային գործիքներ։