Անցնել բովանդակությանը

· Դասական

Մինչև տարեվերջ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի նոր գործիքներով

Մինչև տարեվերջ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի նոր գործիքներով
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն երեկ այցելել է Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ Նա շրջել է կենտրոնի տարածքով և ծանոթացել բարելավմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը ներկայացրել է փորձասենյակների, աշխատասենյակների, սանհանգույցների վերանորոգման, տեխնիկական վերազինման և իրականացված մյուս աշխատանքները։

Ծավալուն շինարարությունն իրականացվել է գործընկեր կազմակերպության աջակցությամբ և կենտրոնի աշխատակիցների ջանքերով: Տեղում բարձրացվել է նաև շինության կաթսայատան խողովակաշարի ամբողջական նորոգման հարցը:

Ա. Հարությունյանին ներկայացվել է նաև ճապոնական դրամաշնորհով ձեռք բերված երաժշտական գործիքը՝ Yamaha կլավինովան: Մինչև տարեվերջ դրամաշնորհային ծրագրով ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով: 
Մինչև տարեվերջ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի նոր գործիքներով · Armenian National Music