· Դասական
Մոսկվայում նշվել է Մարիա Ղամբարյանի 100-ամյա հոբելյանը
2025 թվականի հոկտեմբերի 1-ին լրացել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Մարիա Ղամբարյանի հարյուրամյակը։
Մոսկվայում անվանի արտիստուհուն մեծարել են Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի լեփ-լեցուն համերգասրահում, որտեղ Մարիա Ղամբարյանը դասավանդել է ավելի քան վաթսուն տարի։
Հոբելյանական ծրագիրը, որը բացվել է Գնեսինների անվան ռեկտոր Ալեքսանդր Ռիժինսկու և Գնեսինների անվան երաժշտական քոլեջի տնօրեն Վալերի Գրոխովսկու շնորհավորանքներով, ներառում էր դաշնակահարուհու գործընկերների և ուսանողների, ինչպես նաև «Մարիա Ֆեստ» միջազգային մրցույթի և դաշնակահարների ու կամերային անսամբլների փառատոնի դափնեկիրների երաժշտական կատարումները։