Անցնել բովանդակությանը

· Դասական

Լիպարիտ Ավետիսյանը ելույթ կունենա Մետրոպոլիտեն օպերայի 2020-2021 համերգաշրջանում

Լիպարիտ Ավետիսյանը ելույթ կունենա  Մետրոպոլիտեն օպերայի 2020-2021 համերգաշրջանում
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը ելույթ կունենա Նյու Յորքի հռչակավոր Մետրոպոլիտեն Օպերայի 2020-2021 համերգաշրջանում։

Ինչպես նշված է երգչի ֆեյսբուքյան էջում, նա ելույթ կունենա «Դոն Ժուան» օպերայում՝ մարմնավորելով Դոն Օտավիոյի կերպարը։

Լիպարիտ Ավետիսյանի ելույթները կկայանան մայիսի 10-ին, 13-ին, 16-ին և 20-ին։