Անցնել բովանդակությանը

· Դասական

Սերգեյ Խաչատրյանն այսուհետ կնվագի Ստրադիվարիուսի 16 մլն․ դոլար արժողությամբ ջութակով

Սերգեյ Խաչատրյանն այսուհետ կնվագի Ստրադիվարիուսի 16 մլն․ դոլար արժողությամբ ջութակով
Ստրադիվարիուսի 300 տարվա ջութակը, որի արժեքը մոտ 16 միլիոն դոլար է, օրերս հնչել է Բրյուսելում։ Գործիքը նվագել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ Բելգիայի ազգային նվագախմբի հետ։ Հայ ջութակահարը բացառիկ գործիքով կատարել է Բրամսի ջութակի կոնցերտը։

Գործիքը Սերգեյ Խաչատրյանին տրամադրվել է 10 տարով։ «Բրամսի երաժշտությունը գեղեցկության արտացոլում է, ինչպես բնության, այնպես էլ մարդկային զգացմունքների մեջ», - ասել է Խաչատրյանը Reuters-ին։ «Եթե դուք ունեք այդպիսի անհավանական ջութակ, ապա կարող եք դա ցույց տալ»։

Յուրահատուկ հնչողությամբ ջութակը պատրաստվել է 1724 թվականին՝ իտալացի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի կողմից իր հայրենի Կրեմոնայում։ Վերջերս այն գնել է Stretton Society-ն, որը հայտնի արտիստներին տրամադրում է բացառիկ գործիքներ։

Գործիքն ունի բարձր գին,  քանի որ Ստրադիվարուսն այն ստեղծել է  1700-1720 թվականների ընթացքում։ Այն համարվում է վարպետի գործունեության «Ոսկե շրջանը»։